06․10․2025

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Թեմա՝ Մնացորդով բաժանում։

Տեսական մաս․

Բաժանելի։ բաժանարար= թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար · թերի քանորդ+մնացորդ

Բաժանարար=(բաժանանելի-մնացորդ):թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2 մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարարը, 3-ը՝ թերի քանորդը, իսկ 2-ը՝ մնացորդը։

Բաժանելին՝ 17=5*3+2

Բաժանարար՝ 5=(17-2):3

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 10 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 4։

10 x 7 + 4 = 74

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 11։

21 x 5 + 11 = 105

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 5։

17 x 2 + 5 = 39

4)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 101 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 2։

101 x 7 + 2 = 709

5) Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 53 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 25։

53 x 3 + 25 = 184

6) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
5-ի բաժանելիս։

9

7)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
19-ի բաժանելիս։

8)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 33 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

33 x 5 + 3 = 168

9)Գտեք բաժանարարը, եթե բաժանելին 47 է, թերի քանորդը՝ 7,
մնացորդը՝ 5։

47 x 7 + 5 = 334

10)Գտիր այն ամենափոքր թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10

11)Գտիր այն ամենափոքր թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

12

12)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է 9-ի և 6-ի։

18

13)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 9-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

22

14)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը բաժանվում է 5-ի և 10-ի։

10

15)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 5-ի և 10-ի բաժանելիս ստանում ենք 4 մնացորդ։

14

16)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը բաժանվում է 15-ի և 6-ի։

30

17)Գտիր այն ամենափոքր բնական երկնիշ թիվը, որը 15-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 1 մնացորդ։

31

18)Սիրելի սովորողնե ր, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Գտիրր ամենամեծ երկնիշ թիվը որը բաժանվում է 5 – ի և 10։

Երկու արաբների պատմությունը

Փառասիրությամբ ու երազանքներով տարված մարդկանց բթամտությունը ցուցադրելու համար քեռիս պատմում էր նաև երկու արաբների պատմությունը, որոնցից մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար, և նրանք սար էին գնացել արջ որսալու:

-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը,– դու քոնը դեռ չե՞ս ծախել:

-Չէ՛, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ:

-Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

-Նրանից է, – ասում է մյուսը, – որ ես շատ լավ եմ կրակում, արջերի հարցում շատ խելացի եմ, համ էլ հարաբերությունների մեջ խորամանկ եմ:

Նրանք սարը բարձրացան, հետո ձորն իջան և իրար կորցրեցին: Հանկարծ հսկայական ժայռի ետևից հսկայական մի արջ հայտնվեց ուղիղ հիմար արաբի դիմաց, ով մի կողմ նետեց հրացանը, գետնին փռվեց և մեռած ձևացավ: Արջը մոտեցավ, ոտքից-գլուխ հոտոտեց արաբին, լիզեց-թքոտեց նրա դեմքը, ապա հեռացավ դանդաղաքայլ: Երբ արջը բավական հեռացել էր, հիմար արաբը տեղից վեր կացավ և մաքրեց-չորացրեց դեմքը: Այդ ժամանակ մյուս արաբը նրան մոտեցավ և հարցրեց.

Արջն ականջիդ ի՞նչ ասաց:

Հիմարը, որ արդեն ավելի քիչ էր հիմար, քան առաջ, պատասխանեց.

– Արջն ասաց,- Սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես:

Առաջադրանքներ

Դո՛ւրս գրիր և բացատրի՛ր անծանոթ բառերը։

Անծանոթ բառ չկա

Դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

երազանքներով
ձեռնացավ

Տեքստից դո՛ւրս գրիր բարդածանցավոր երկու բառ։

փառասիրությամբ

բթամտություն

Գործողություն ցույց տվող բառերը դարձրո՛ւ գոյականներ։

պատմում էր – պատմություն

պատասխանում է – պատասխան

բարձրանալ- բարձրություն

հեռանալ – հեռու

Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող երեք նախադասություն։


-Իմ խփած արջի մորթին արդեն ծախել եմ, – ասում է հիմարը,– դու քոնը դեռ չե՞ս ծախել:

-Չէ՛, – պատասխանում է խելացին, – այդ մասին կմտածեմ, երբ արջին սպանած կլինեմ:

-Բայց ինչպե՞ս է, որ այդքան համոզված ու վստահ ես:

Ուրիշի ուղղակի խոսք պարունակող նախադասությունը դարձրո՛ւ անուղղակի։

– Արջն ասաց,- սրանից հետո մորթիս չվաճառես, մինչև որ ինձ չքերթես:

Արջն ասաց որ սրանից հետո մորթին չվաճառի մինչև որ իրեն չքերթի:

Ընկերներին բնութագրող հատվածներն առանձնացրո՛ւ։

Մեկը խելացի էր, իսկ մյուսը՝ հիմար։

Ինչի՞ մասին է այս առակը։ Կարծիքդ գրի՛ր ։

Պետք չէ պարծենալ մի բանի համար որ դեռ չես արել։