Monthly Archives: June 2025
Ամառային ճամբարի Ամփոփում
Մենք ճամփորդել ենք սևան ենք գնացել նաև հետաքրքիր բաներ ենք անցկացրել։ Մենք նաև բանավոր հետաքրքիր խաղեր էնք խաղացել, աղցան ենք պատարստել , զարդեր ենք պատրաստել, շոկոլադ ենք պատրաստել, ինձ դուր եկավ որ շոկոլատդ պատրաստեցինք և զարդերը։
Մաթեմատիկայի քննություն








Քնություն
Թեսթ 2
Շոկոլադ
Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները։
«Շոկոլադ» բառն ունի հնագույն պատմություն: Այն նշանակում է «դառը ջուր» կամ «դառը ըմպելիք»:
Եվրոպացիները կակաոն ու շոկոլադը բացահայտել են 16-րդ դարում՝ դեպի Ամերիկա կատարած իրենց ճանապարհորդությունների ժամանակ: Հին ժամանակներում շոկոլադը խմում էին, ոչ թե ուտում։ Այն դառը, տաք ըմպելիք էր, որը պատրաստվում էր կակաոյի հատիկներից։
Շոկոլադը շատերի սիրելի քաղցրավենիքներից է։ Այն պատրաստվում է կակաոյի հատիկներից, որոնք աճում են տաք երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ասիայի որոշ երկրներում։ Կակաոյի մի ծառը տարեկան տալիս է մոտ 1700 հատ կակաոյի հատիկ: Դրանից կարող են պատրաստել մոտավորապես մեկ կիլոգրամ շոկոլադ։ Սկզբում կակաոյի հատիկները հավաքում են, չորացնում, ապա աղում ու վերածում հեղուկ շոկոլադի։ Հետո ավելացնում են շաքարավազ, կաթ կամ այլ բաղադրիչներ՝ կախված նրանից, թե ինչ տեսակի շոկոլադ են ուզում պատրաստել։
Շոկոլադը լինում է տարբեր՝ մուգ, կաթնային, սպիտակ և նույնիսկ ընկույզով կամ մրգերով։ Մուգ շոկոլադի մեջ կակաոն շատ է, և այն մի քիչ թթու համ ունի, իսկ կաթնայինը քաղցր է ու փափուկ։ Սպիտակ շոկոլադում կակաո չկա: Այն պատրաստվում է կակաոյի յուղից, բայց կակաոյի փոշի չի պարունակում։
Բացի համեղ լինելուց, շոկոլադը կարող է նաև օգտակար լինել, եթե չափավոր ուտենք։ Այն բարձրացնում է տրամադրությունը և երբեմն օգնում է կենտրոնանալ։ Բայց պետք չէ շատ շոկոլադ ուտել, քանի որ այն ունի շաքար և կարող է վնասել ատամները։
Շոկոլադը օգտագործվում է նաև տորթերի, բլիթների և տարբեր քաղցրավենիքների մեջ։ Շատ երեխաներ սիրում են շոկոլադե սառույց կամ շոկոլադով պատված մրգեր։
Աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկը կշռում էր ավելի քան 5 տոննա: Այն պատրաստվել է Անգլիայում՝ 2011 թվականին։
Շոկոլադը Հայաստան է հասել մոտավորապես 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը: Սկզբում շոկոլադը բերում էին պատրաստի սալիկների կամ փոշու տեսքով։ Այն վաճառվում էր խանութներում՝ որպես թանկարժեք ուտելիք, և համարվում էր նորաձև քաղցրավենիք։ Հետագայում՝ հատկապես 20-րդ դարի կեսերին, սկսվեց շոկոլադի արտադրություն նաև Հայաստանում։
Առաջադրանքներ
- Հին ժամանակներում ինչի՞ց էին պատրաստում շոկոլադը:
Այն պատրաստվում է կակաոյի հատիկներից, որոնք աճում են տաք երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ասիայի որոշ երկրներում։
- Ի՞նչ տեսակի շոկոլադներ կան:
Մուգ տեսակ , կաթնային տեսակ , սպիտակ և նույնիսկ ընկույզով տեսակներ կամ մրգերով ։ - Նշի՛ր ճիշտ պատասխանը: Ինչի՞ց է պատրաստվում սպիտակ շոյոլադը:
- Սպիտակ շոկոլադը պատրաստվում է կակաոյի փոշուց:
- Սպիտակ շոկոլադը պատրաստվում է կակաոյի յուղից:
- Սպիտակ շոկոլադը պատրաստվում է միայն շաքարից:
- Սպիտակ շոկոլադ գոյություն չունի:
- Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածները, որտեղ նշված է շոկոլադի օգտակար ու վնասակար հատկությունների մասին:
Շոկոլադը կարող է նաև օգտակար լինել, եթե չափավոր ուտենք։ Այն բարձրացնում է տրամադրությունը և երբեմն օգնում է կենտրոնանալ։ Բայց պետք չէ շատ շոկոլադ ուտել, քանի որ այն ունի շաքար և կարող է վնասել ատամները։
5. Նշի՛ր ճիշտ պատասխանը:
Մի փոքր թթու համ ունի.
- մուգ շոկոլադը,
- սպիտակ շոկոլոադը,
- կաթնային շոկոլադը,
- ընկույզով շոկոլադը:
5․ Տեքստից դո՛րս գրիր ամենահետաքրքիր տեղեկությունը:
Հին ժամանակներում շոկոլադը խմում էին, ոչ թե ուտում։
6․ Տեքստից դո՛ւրս գրիր երեք թվանշան ու գրի՛ր տառերով:
16 – տասնվեց
1700 – հազար յոթ հարյուր
5 – հինգ
7․ Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը,
- ջուր – պարզ,
- շաքարավազ – բարդ,
- կաթնային –ածանցավոր,
- թանկարժեք –ածանցավոր:
8․ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը։
«Շոկոլադ», «կակաո» բառերը ցույց են տալիս.
- առարկա,
- թիվ,
- հատկանիշ,
- գործողություն:
9․ Գրի՛ր տեքստում մգացված բառերի հականիշները:
դառը – քաղցր
տաք – սառը
սպիտակ – սև
փափուկ – կոշտ
10․ Լրացրո՛ւ բաց թողնված կետադրական նշանը:
Շոկոլադը դառը, տաք ըմպելիք էր, որը պատրաստվում էր կակաոյի հատիկներից: