Տեքստային աշխատանք

Տարեվերջյան ստուգատեսի նախապատրաստություն

Թեսթ 9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն-իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  — Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր-ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  — Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  — Արմենի քույրը ըն-ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա-տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  — Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  — Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  — Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  — Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, — Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  — Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  — Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:

  խնդիր
փորձում
ընդամենը
բախտ

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները։
հրաշալի – հոյակապ
ցատկոտելով – թռչկոտելով
ուժգին – շատ ուճեղ
բարկացել – ջղայնացնել

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  —  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական —  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ

      5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

       բ/պատուհան – գոյական

       գ/որովհետև – շաղկապ

        դ/վեց – թվական

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

մայր, բակ, գնդակ, քույր


7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

լինելու, չստացան, ընկավ, կսովորեցնեմ

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:           

Գիտունի հետ քար քաշիր,  անգետի հետ փլավ մի կեր
Լեզուն չլիներ, ագռավները աչքերը կհանեին

Անձրևն ինչ կանի քարին,խրատն ինչ կանի չարին
Մինչև ճիշտը գա, սուտը աշխարհը կքանդի 

10.Նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ Սարգիս քեռու բակը:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:
Լիլին փոքրիկ էր չեր կարող գնդակ խաղալ։ Շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին:

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:
Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:
Մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին:

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:

Արագիլներ

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում: Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Սև արագիլը չափազանց զգուշավոր թռչուն է և նախընտրում է ապրել խուլ անտառներում՝ աղմկոտ աշխարհից հեռու:

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:

Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին: Ունենում է 3-5 ձագ: Նորածին ձագերը կարողանում են ձայն արձակել. դա ծնողներին կանչելու, վտանգի մասին զգուշացնելու համար է: Մեծանալով նրանք այդ հատկությունն աստիճանաբար կորցնում են, և արդեն հասուն արագիլները հաղորդակցվում են միայն կտուցի կափկափյունով: Այդ ձայնն ասես գարնանամուտի ավետիս լինի: Արագիլներն համարձակ թռչուններ են. իրենց բույնը պաշտպանելու համար պատրաստ են համառորեն մարտնչելու:

Արագիլները սնվում են միջատներով, ձկներով, երկկենցաղներով, սողուններով, մկներով, նաև բույսերով: Արագիլը գյուղացու օգնականն է. այն ոչնչացնում է գյուղատնտեսական վնասատուներին:

Առաջադրանքներ

1-ին մաս

1. Հայաստանի ո՞ր տարածքում են ավելի հաճախ հանդիպում արագիլներ։

Հայաստանում արագիլների կարելի է հանդիպել գրեթե ամենուր, բայց հատկապես Արարատյան դաշտում:

2. Արագիլների քանի՞ տեսակ է հայտնի աշխարհում և քանի՞ տեսակ կա Հայաստանում։

Հայտնի է այս թռչունների ևս 16 տեսակ, որոնք տարածված են արևադարձային և բարեխառն գոտիներում:Մեր երկրում շատ են սպիտակ արագիլները: Սևերը հանդիպում են Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում:

3. Գրի՛ր արագիլի մարմնի չափերը։

Սպիտակ արագիլի մարմնի երկարությունը 100-115 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 155-165 սանտիմետր: Այո՛, մեծ է թվում այս թռչունը, սակայն նրա զանգվածն ընդամենը 4 կիլոգրամ է:

4. Ինչի՞ց է իր բույնը հյուսում արագիլը։

Արագիլն իր բույնը հյուսում է ճյուղերից, խոտաբույսերից ու լաթերից՝ տանիքներին, ծառերի, աշտարակների, ժայռերի վրա, ամեն տեսակի սյուների ծայրերին:

5. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

· Հայաստանում արագիլներ չկան։

· Արագիլները վնաս են հասցնում գյուղացիներին։

· Արագիլներն ունենում են 3-5 ձագ։

· Արագիլները շատ վախկոտ թռչուններ են:

2-րդ մաս

1․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արագիլների մասին:

Ես իմացա որ արագիլը լինում է 16 տեսակի։

2․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Շատ – քիչ
սև – ճերմակ
մեծ – փոքր
համարձակ – վախկոտ

3․ Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Արագիլներ , անտառներ

4․ Տեքստի թվերն արտահայտի՛ր բառերով։
16 – տասնվեց
100 – հարյուր
115 –հարյուր տասնհինգ
155 – հարյուր հիսունհինգ
165 – հարյուր վաթսունհինգ
4 – չորս
3 – երեք
5 – հինգ

5․ Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր (գործողություն ցույց տվող բառեր)․

գիր- գրել

սեր-սիրել

ջուր- ջրել

ծաղիկ- ծաղկել

Նկար- նկարել

Չափումներ


Սեղանի երկարությունը հավասար է 1մ 33սմ, իսկ լայնությունը 89սմ։
Աթոռի կողմը հավասար է 38 սմ։
Սեղանի պարագիծը – 2մ 66սմ + 1մ 78սմ = 4մ 44սմ
Սեղանի մակերեսը– 133 x 89 = 11.8մ 37սմ

Աթոռի պարագիծը 4 x 38= 1 մ 52սմ
Աթոռի մակերեսը 38 x 38= 14 մ 44սմ

Շոկոլադ

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Շոկոլադ սիրում են բոլորը։ Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։ Շոկոլադը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար, առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը: Իսկ ինչպե՞ս են ստանում շոկոլադը։ Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե իմանաք, որ այն անում է ծառի վրա: Բնականաբար, ծառի վրա ոչ թե քաղցր կոնֆետներ են՝ փաթաթված գեղեցիկ թղթով, այլ կակաոյի հատիկներ: Կակաոյի ծառերը աճում են Ամերիկայի տաք շրջաններում: Այդ ծառերի պտուղները պատված են երկարավուն կոշտ կեղևով, իսկ կեղևի մեջ սպիտակ հատիկներն են, որոնց մեջ շագանակագույն սերմեր կան: Դրանք շատ կոշտ են, չոր և դառնահամ: Շոկոլադ պատրաստելու համար մարդիկ շատ զգուշորեն հանում են սպիտակ պտուղները, զամբյուղի մեջ են լցնում, ծածկում բանանի տերևներով և թողնում, որ մնա մի քանի օրից մինչև երեք շաբաթ: Որից հետո հատիկները չորացնում են արևի տակ: Այնուհետև փափկած հատիկները ուղարկվում են գործարան, որտեղ դրանք բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի: Շոկոլադ ստանալու համար մածուկին ավելացնում են տարբեր մթերքներ՝ կարագ, շաքար և այլն: Այդ խառնուրդը երկար մշակում են, մինչև նմանվում է մեզ հայտնի շոկոլադին: Զանազան համի ու տեսակի կոնֆետներ ստանալու համար խառնուրդին ավելացնում են մրգեր, ընկույզի ու կաղինի միջուկներ, ապա տարբեր ձևեր են տալիս: Նույն պտուղներից ստանում են նաև այլ սննդամթերք: Դրա համար պետք է ճզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին: Շոկոլադից նույնիսկ համեղ արձանիկներ են պատրաստում: Ամենամեծ արձանը, որ երբևէ պատրաստվել է շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով: Շոկոլադի ստացումը շատ աշխատատար է։ Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Առաջադրանքներ

Ինչի՞ համար է օգտակար շոկոլադը։
Շոկոլադը առողջարար է սրտի համար, լավացնում է հիշողությունը:

Առաջինը ի՞նչ պետք է անել կակաոյի սպիտակ պտուղները՝ շոկոլադ ստանալու համար։

բովել ջեռոցում

ծածկել տերևներով

հեռացնել սպիտակ շերտը

չորացնել արևի տակ

Ուշադի՛ր կարդա տեքստի այն հատվածը, որում նկարագրվում է շոկոլադի պատրաստումը գործարանում և պատասխանի՛ր տրված հարցերին։
Բովում են ջեռոցի մեջ, ապա հեռացնում են նրանց արտաքին սպիտակ շերտը: Հետո մանրացնում են սերմերը և վերածում մածուկի:

Նշված մթերքներից որո՞նք են անհրաժեշտ շոկոլադի պատրաստման համար։

ընկույզ և կաղին

յուղ և այլուր

կաթ և շաքար

ձու և միրգ

Ի՞նչ պետք է անել շոկոլադի փոշի ստանալու համար։
Դրա համար պետք է ճզմել սերմերից ստացված մածուկը՝ նրանից հեռացնելով յուղը: Եվ կստացվի բոլորիս լավ ծանոթ կակաոյի փոշին:

Ինչո՞ւ է տեքստում ասվում, որ խանութներում վաճառվող շոկոլադը շատ էժան է։
Հաշվի առնելով այն չարչարանքը, որի արդյունքում դառը պտուղներից ստացվում է մեզ համար շատ հաճելի ու համեղ շոկոլադը, նույնիսկ ծիծաղելի է թվում այն գինը, որով մենք կարողանում ենք խանութում կոնֆետներ գնել:

Տեքստի ո՞ր միտքն էր քեզ համար ամենազարմանալին։
Այն պատկերավոր ձևով անվանում են աստվածների ուտելիք։

Ինչո՞ւ այն քեզ զարմանալի թվաց։
Զարմացա, թե հին ժամանակներում ինչպես էին աստվածները իմացել համեղ շոկոլադի մասին։

Տեքստում գտի՛ր տրված բայերը (գործողություն ցույց տվող բառեր) ներկայացված են որոշակի դեմքով, թվով և ժամանակով։ Յուրաքանչյուր անորոշ դերբայի դիմաց գրի՛ր տեքստային տարբերակը։

իմանալ- իմանաք

անվանել- անվանում են

հանել- հանում են

նմանվել- նմանվում է

պատրաստել- պատրաստում են

Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն։
Շոկոլադ սիրում են բոլորը։

Տեքստից առանձնացրո՛ւ մեկ հարցական նախադասություն։
Կհավատա՞ք արդյոք, թե՞ ոչ, եթե իմանաք, որ այն անում է ծառի վրա:

Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
Օգտակար – անօգտակար
Քաղցր – դառը
Գեղեցիկ – տգեղ
Տաք – սառը
Դառնահամ – քաղցրահամ
Հաճելի – տհաճ
Համեղ – անհամ
Գնել – վաճառել

Տեքստից դո՛ւրս գրիր հնգական բայ (գործողություն ցույց տվող բառեր) և ածական (գոյականի հատկանիշ ցույց տվող բառեր)։
Բայ – անվանել, հանել, գնել, վաճառել, մշակել
Ածական – համեղ, հաճելի, քաղցր, դառնահամ, տաք

Տրված նախադասությունից առանձնացրո՛ւ թվականները։

Ամենամեծ արձանը, որ երբևէ պատրաստվել է շոկոլադից, եղել է մի հսկայական ձու՝ երեք մետր բարձրությամբ և երկու հազար կիլոգրամ քաշով:

Կատուները

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքները:
Կատուները

Ժամանակակից կատուների նախնիներն, ի տարբերություն շների նախապապերի, մանր կենդանիներ են որսացել։ Հենց դա է պատճառը, որ նրանք սովորաբար քիչ-քիչ են ուտում, բայց հաճախ: Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն: Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:

Նրանց  մեծ աչքերը ցածր լուսավորության պայմաններում որս անելու համար են: Սակայն աչքերի նման չափսն այլ տեսողական խնդիրներ է առաջացնում. սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես: Կարճատեսությունը թույլ չի տալիս կատուներին հստակ տեսնել մոտակայքում գտնվող մանր իրերը․ դրանք կատուները զգում են բեղիկների միջոցով:

Այս զարմանահրաշ կենդանիները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:

Յուրաքանչյուր կատու քթի վրա յուրահատուկ պատկեր ունի: Այն նույնքան եզակի է, որքան մարդու մատնահետքը:

Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը:

Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում: Այո՛, այո՛,  օրինակ Ավստրիայում կատուն, որը հսկում է հացահատիկի պահեստը, կենսաթոշակի է արժանանում: Հարկ է նշել, որ դա ոչ թե դրամական պարգև է, այլ մթերային՝ միս, կաթ և այլն:

Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ:

Կատուներն ու նավաստիները հին բարեկամներ են: Հարյուրամյակներ շարունակ ծովագնացները հոգացել են այն մասին, որ նավի վրա կատու լինի. նրանք վերացրել են առնետներին և հաջողություն են բերել նավաստիներին:

Առաջադրանքներ

Մաս 1-ին

1.Ե՞րբ են որս անում կատուները և ի՞նչ են անում իրենց որսը։

Կատուները որս են անում, անգամ երբ սոված չեն:
Կատուներն ուտում են իրենց որսի ընդամենը 28 տոկոսը: Մնացած զոհերին նրանք կա՛մ թողնում են տեղում, կա՛մ էլ հպարտությամբ տանում են տիրոջ մոտ:

2. Մեկ րոպեում քանի անգամ է զարկում կատվի սիրտը։

Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։ Ստացվում է, որ այն 2 անգամ ավելի արագ է բաբախում, քան մարդու սիրտը:

3. Տարեկան քանի՞  ձագ կարող է ունենալ կատուն։

Կատուն տարեկան կարող է ավելի քան 100 ձագ ունենալ:

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված  է կատուների տեսողության մասին։
 սովորաբար փողոցային կատուները հեռատես են լինեում, իսկ տնայինները՝ կարճատես:

5.Ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Կատուները գերազանց լսողություն ունեն, նրանց ականջը պտտվում է 180 աստիճանով:
  • Կատուները լավ չեն լսում։
  • Կատվի սիրտը մեկ րոպեում զարկում է մոտ 110-140 անգամ։
  • Որոշ երկրներում կատուները թոշակ են ստանում:

Մաս 2-րդ

1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կատուների մասին:

Ես իմացա կատուների մասին, որ փողոցային կատուները հեռատես են և թոշակ են ստանում։

2. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

մանր – խոշոր
սոված – կուշտ
Ցածր – բարձր

Բարեկամ –թշնամի

3.Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: 

 Կատուներ, կենդանիներ

9. Տրված բառերից առաջ առարկայի հատկանիշ ցույց տվող (ինչպիսի՞ հարցին պատասխանող) բառեր գրի՛ր։      

չարաճճի  կատու

 մեծ երկիր

գեղեցիկ քիթ

փոքր  սիրտ 

10. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։

           
28 – քսանութ
180 – հարյուր ութսուն
110 – հարյուր տաս
140 – հարյուր քառասուն
2 – երկու
100 – հարյուր

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

Град

Когда был град, ослик всегда прятался. Больно было! В тот град он тоже спрятался, но вдруг подумал: «Да, я сижу в домике, и мне не больно, но домику ведь больно. Надо его спрятать».
Ослик полез на крышу и закрыл домик зонтиком.

Всё хорошо! — сказал он.
Но вдруг опять подумал: «Теперь мне не больно, домику не больно, но зонтику, наверное, больно. Как же быть?».

Глупый ослик, — заворчал медвежонок, — всех от града никогда не спрячешь. Кому-нибудь да будет больно.

Если так, — сказал ослик, — пусть будет больно мне. И он сделал над зонтиком крышу и стал бегать по ней — защищать её от града. Наконец град кончился. Медвежонок пожал ослику ушко и сказал:

Ты очень добрый…

Что ты, что ты! — замахал на него ослик ушами. — Просто мне всех жалко.

1.Ответьте на вопросы

1. Почему ослик прятался от града?
Потому что град причинял ему боль. Ему было больно, и он хотел спрятаться, чтобы защититься.

2. Почему ослик решил защитить дом, а потом зонтик?

Сначала он подумал, что хоть ему и не больно, но домик страдает от града. Он накрыл его зонтиком. Потом подумал, что град бьёт по зонтику, и решил защитить уже зонтик, сделав над ним крышу и сам бегал по ней.

3. Что говорил о нём медвежонок?
Медвежонок сначала сказал:
— Глупый ослик, всех от града не спрячешь. Кому-нибудь да будет больно.
Но в конце он пожал ослику ушко и сказал:
— Ты очень добрый…

4. Какое решение принял ослик?
Он решил, что лучше пусть будет больно ему, чем кому-то другому. Он начал защищать всех, даже зонтик, сам бегая под градом.

5. Изменилось ли мнение медвежонка об ослике?
Да, изменилось. Сначала он считал его глупым, но потом понял, что ослик добрый, и пожал ему ушко, выразив уважение и благодарность.

  1. Вставьте пропущенные буквы.
    Зонт.
    Я раскрою над собой
    Зонт, как небо, голубой.
    Дождик увидит — удивится,
    И сейчас же прекратится.

3.Измените слова по образцу. Как изменилось значение слов?

СловоМножественное число
ежежи
ужужи
лужалужи
грушагруши
ножножи
ландышландыши
малышмалыши
крышакрыши
чижчижи
  1. Впишите пропущенные буквы.
    Земля всю осень** мокла.
    А нынче утром встал
    И вижу я — на стёклах
    Мороз нарисовал
    Траву, деревья, горы
    И разные узоры.
    Дивлюсь такому чуду,
    Беру свою тетрадь
    Я у Мороза буду
    Учиться рисовать!**