My Hobby

Hello! I’d like to tell you about my favorite hobby – painting. I started painting when I was six years old. My grandmother gave me a set of watercolors for my birthday, and I fell in love with creating pictures. Every Saturday morning, I go to an art club at our school. Our teacher, Ms. Sargsyan, is really good at painting and teaches us different techniques. Last week, we learned how to paint landscapes with mountains and lakes. I painted a picture of Lake Sevan with Mount Aragats in the background. Ms. Sargsyan said it was very good!
I have a small desk in my bedroom where I keep all my art supplies. I have watercolors, acrylics, colored pencils, and pastels.
My favorite things to paint are flowers and animals. Sometimes I paint portraits of my family too, but faces are difficult to get right! In the future, I’d like to become a famous artist. I’m practicing hard to improve my skills. I also visit art galleries and museums with my parents to see works by great artists.
My favorite artist is Martiros Saryan, who painted beautiful Armenian landscapes with bright colors. Painting makes me happy because I can express my feelings through colors and shapes. It’s also very relaxing. When I’m painting, I forget about everything else and just focus on my artwork.
Watch

Vocabulary
Hobby – նախասիրություն, painting – նկարչություն, watercolours – ջրաներկեր, techniques – տեխնիկաներ, landscapes – բնապատկերներ, supplies – պարագաներ, acrylics – ակրիլային ներկեր, portraits – դիմանկարներ, galleries – պատկերասրահներ, museums – թանգարաններ, express – արտահայտել, feelings – զգացմունքներ, relaxing – հանգստացնող, artwork – արվեստի գործ:

Exercise 1:
True or False? Write T for true statements and F for false ones.
1. Hayk started painting when he was seven years old.
2. Hayk’s grandmother gave him a set of watercolors.
3. Hayk goes to an art club on Sundays.
4. Ms. Sargsyan teaches mathematics at school.
5. Hayk’s favorite artist is Martiros Saryan.

Exercise 2:
Complete the sentences with the correct word from the vocabulary list.
1. Painting is Hayk’s favorite _______.
2. Hayk’s grandmother gave him a set of _______ for his birthday.
3. At the art club, Ms. Sargsyan teaches different _______.
4. Hayk keeps his art _______ on a small desk in her bedroom. 5. Hayk likes to paint flowers, animals, and _______ of his family.
7. Hayk visits art _______ and _______ with his parents.
8. Painting helps Hayk _______ his _______ through colors and shapes.

Օգտակար դդումը

Դդումը մեծ և հետաքրքիր բանջարեղ

 

են է, որը պատկանում է դդմազգիների ընտանիքին։ Այն ոչ միայն համեղ ու սննդարար է, այլ նաև շատ օգտակար առողջության համար։ Դդումն ունի տարբեր ձևեր ու գույներ՝ նարնջագույն, դեղին, կանաչավուն և նույնիսկ սպիտակ։ Դդումը աճում է հողի վրա տարածվող երկար ցողուններով բույսի վրա։ Հենց այդ ցողունների վրա էլ դդմի պտուղները «փայփայվում» են արևի լույսի և ջրի օգնությամբ։

Դդումը շատ հին մշակաբույս է։ Մարդիկ այն աճեցրել են հազարավոր տարիներ առաջ։ Այն տարածված է աշխարհի տարբեր երկրներում և հատկապես սիրում է արևոտ ու տաք եղանակը։ Դդմի սերմերը նույնպես օգտակար են․ դրանք պարունակում են վիտամիններ և օգնում են առողջությանը։

Բնականաբար, յուրաքանչյուր դդում կարող է լինել տարբեր մեծության․ որոշներն այնքան փոքր են, որ կարելի է պահել ձեռքերում, իսկ հսկայականները՝ նույնիսկ մոտ 1 տոննա կշռող, ինչպես աշխարհի ռեկորդակիրները։

Աշխարհի ամենածանր դդումը աճեցվել է Մեծ Բրիտանիայում 2025 թվականին։ Երկու եղբայրներ՝ Իեն և Սթյուարտ Փաթոնները, խնամքով խնամել են իրենց դդմի բույսը, և այն հասել է 1,278 կգ քաշի։ Դա ռեկորդ է աշխարհի ամենածանր դդմի համար։ Նախկինում ԱՄՆ-ում և Իտալիայում ևս աճեցվել են հսկայական դդումներ՝ մոտ 1,200 կգ կշռով։ Այսպիսի մեծ դդումները կարելի է տեսնել միայն հատուկ ցուցահանդեսներում, քանի որ սովորական այգիների դդումները շատ ավելի փոքր են։

Դդումը շատ սննդարար է։ Այն հարուստ է A վիտամինով, որը լավ է տեսողության համար, C վիտամինով, որը ուժեղացնում է իմունիտետը, և բազմաթիվ միներալներով ու ճարպերով, որոնք օգտակար են սրտի և մաշկի համար։ Դդմից պատրաստում են շատ ուտեստներ՝ ապուր, խյուս, կարկանդակ և նույնիսկ քաղցրավենիք։ Դդմի սերմերը նույնպես օգտակար են․ դրանք պարունակում են առողջ ճարպեր և սպիտակուցներ։

Շատ երկրներում դդումը ոչ միայն ուտելիք է, այլ նաև տոնական խորհրդանիշ։ Օրինակ՝ Հելոուինի ժամանակ մարդիկ դդումներից պատրաստում են լապտերներ՝ ներսում մոմ վառելով։

Դդումը նաև աշնան խորհրդանիշն է, քանի որ այն պատրաստ է քաղելու աշնանը և գեղեցկացնում է շուկաներն ու այգիները։

Առաջադրանքներ

Դդում արմատով փորձի՛ր նոր բառեր կազմել։

Փորձի՛ր դդմին նվիրվաած ակրոստիքոս հորինել։

Դդումը

դըղդղկալով

ուղևորվեց

մասիս

Դդմին բնորոշ հատկանիշներ գրի՛ր։

օգտակար, մեծ, քաղցր

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով, փորձի՛ր երեք հետաքրքրական փաստ կամ տեղեկություն գտնել և հրապարակել։

Դդումը բուսաբանորեն մրգ է, ոչ թե բանջարեղեն, քանի որ ունի սերմեր և առաջանում է ծաղկից։

Դդումը պարունակում է մոտ 90 % ջուր, ինչի պատճառով քիչ կալորիական է։

Այն հարուստ է բետա-կարոտինով, որը օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի և օգտակար է տեսողության համար։


Լրացրո՛ւ բաց թողնված բառերը

Դդումը շատ օգտակար բնջարեղեն է։
Այն հարուստ է A վիտամինով։
Աշխարհի ամենամեծ դդումը աճեցվել է Մեծ Բրիտանիայում։
Դդումը նաև աշնան խորհրդանիշ է։

Պատասխանի՛ր հարցերին՝ ընդգծելով ճիշտ տարբերակը։

  1. Ո՞ր ընտանիքին է պատկանում դդումը։
    ա) վարդազգիների
    բ) դդմազգիների
    գ) խնձորազգիների
  2. Դդումը հիմնականում ո՞ր եղանակին է աճում։
    ա) ձմռանը
    բ) աշնանը
    գ) գարնանը
  3. Ո՞ր վիտամինով է հատկապես հարուստ դդումը։
    ա) A

    բ) D
    գ) B12
  4. Որտե՞ղ է աճեցվել աշխարհի ամենամեծ դդումը։
    ա) Մեծ Բրիտանիայում
    բ) Ճապոնիայում
    գ) Հայաստանում
  5. Ինչի՞ համար է օգտակար A վիտամինը։
    ա) լսողության
    բ) տեսողության
    գ) քայլելու
  6. Դդմից ի՞նչ կարելի է պատրաստել։
    ա) միայն հյութ
    բ) միայն աղցան
    գ) ապուր, խյուս, կարկանդակ
  7. Ո՞ր տոնի ժամանակ են դդումներից լապտերներ պատրաստում։
    ա) Զատիկ
    բ) Հելոուին
    գ) Նավասարդ

Տրնդեզ

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։

26.01.2026

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Կրկնեք և ամրապնդեք անցածը

1.Գտի´ր այն թիվը, որի գրությունը համապատասխանում է երկու հազար երեսունչորս թվին:

​1) 2304
​2) 2043
​3) 2034
4) 2403

2.Ընտրի´ր այն թիվը, որը 840-ից մեծ է 14-ով:

​1) 60
​2) 11760
​3) 826
4) 854

3.Քանի՞  հարյուրյակ կա 3614 թվի մեջ:

​1) 3
​2) 6
​3) 61
4) 36

4.Ընտրի´ր  այն թվանշանը, որը աստղանիշի փոխարենտեղադրման դեպքում ստացված թվերը դասավորված կլինեն նվազման կարգով.  768, 743, 682:

​1) 6
​2) 7
​3) 8
​4) 9

5.Ընտրի´ր  այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն` կստանաս անհավասարություն. 3կմ 756մ > 3կմ *56մ
​1) 9
​2) 8
​3) 7
​4) 6

6.Ընտրի´ր  այն պատասխանը, որն արտահայտում է 2ժ12 րոպեն րոպեներով:

​1) 72ր
​2) 212ր
​3) 132ր
​4) 24ր

7. Քառակուսու պարագիծը 224 սմ է:Գտի´ր քառակուսու կողմի երկարությունը:

1) 24 սմ

2) 56 սմ 

3) 112 սմ

4) 896 սմ

8.Հաշվի´ր (2544 − 32 · 15) − 5050 : 25 արտահայտության արժեքը:
1862

9. Կռահի´ր  օրինաչափությունը և տրված թվերից հետո ավելացրո´ւ  ևս մեկ թիվ:

​1, 4, 5, 9, 14, 23:

10.Հաշվի´ր  7, 2, 0, 4  թվանշաններով գրվող ամենամեծ ևամենափոքր թվերի տարբերությունը (միևնույն թվիգրության մեջ ոչ մի թվանշան չպետք է կրկնվի):

7420 –  2047 = 5373

11. Հաշվիր 6սմ կող ունեցող խորանարդի ծավալը:

6 x 6 x 6 = 216սմ

12. Հաշվիր 3սմ, 10սմ և 8սմ չափումներ ունեցող ուղղանկյունանիստի ծավալը:

3սմ x 10սմ x  8սմ = 24դմ

13.8. A(650) , B(160) և C(220) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախգտնվում։

B(160), C(220), A(650)

14.9. Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(115) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը:

114

15.Սիրելի´ սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ և փորձեք, որևէ ծրագրային հարթակով պատրաստել մաթեմատիկական խաղ:

Կռահի´ր  օրինաչափությունը։
1 10 11 21 22 32 ․․․․

Հազ

Մի հատ բանանը հարել ավելացնել գոլ կաթ խառնել և խմել օրը 2 անգամ 5 օր։

2 կամ 3 չափսի չիրը եփել կես լիտր կաթի հետ մինչև կաթը դառնա շագանակագույն կաթը խմել մրգերը ուտել օրը մեկ անգամ 4 5 տևողության։

Ճամբարային շաբաթվա ամփոփում

Իմ ճամբարային շաբաթվա ընթացքում մենք սովորել ենք օգտվել արհեստական բանականությունից։ Մենք նաև խաղացել ենք բակային և տրամաբանական խաղեր։ Մենք երգել ենք տարբեր երգեր և աշխատել ենք կավով։ Ունեցել ենք անիմացիայի դաս և հյուր ենք գնացել Սեբաստիա կենտրոն, որտեղ թխել ենք հաց։ Մենք գնացել ենք նաև ճամփորդության Ջրվեժ անտառ պարկ, որտեղ խաղացել ենք ձնախաղեր։

10 Հետաքրքիր փաստ Ծաղկազարդի մասին

1․ Ծաղկազարդը նշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ ժողովուրդը նրան դիմավորեց արմավենու ճյուղերով։

2. Հայ Եկեղեցում արմավենու փոխարեն օրհնվում են ուռենու ճյուղեր, քանի որ արմավենի Հայաստանում չի աճում։

3. Ծաղկազարդը նշվում է Զատկից ճիշտ մեկ շաբաթ առաջ և համարվում է Մեծ Պահքի վերջին կիրակին։

4. Այս օրը եկեղեցիներում կատարվում է մանուկների օրհնության հատուկ կարգ, քանի որ օրը համարվում է նաև երեխաների տոն։

5. Օրհնված ուռենու ճյուղերը մարդիկ հաճախ տանում են տուն՝ պահելու որպես օրհնության և պաշտպանություն։

6. Ծաղկազարդը ունի թե՛ ուրախ, թե՛ խորհրդանշական տխուր իմաստ, քանի որ այն նախանշում է Քրիստոսի չարչարանքների սկիզբը։

7. Ժողովրդական հավատալիքով՝ ուռենու օրհնված ճյուղը պաշտպանում է տունը չարից ու դժբախտություններից։

8. Հին ժամանակներում Ծաղկազարդին մարդիկ ծաղիկներով ու կանաչով զարդարում էին տները և եկեղեցիները։

9. Ծաղկազարդից հետո սկսվում է Ավագ շաբաթը, քրիստոնեական տարվա ամենախորախորհուրդ շրջանը։

10. Տոնի անունը՝ «Ծաղկազարդ», խորհրդանշում է կյանքի, նորացման և հույսի հաղթանակը։

Ծաղկազարդ

Ծաղկազարդը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևորագույն տոներից մեկն է, որը նշվում է Սուրբ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Այդ օրը ժողովուրդը մեծ ուրախությամբ դիմավորեց Հիսուսին՝ ձեռքին ունենալով արմավենու և ձիթենու ճյուղեր, գոչելով «Օսաննա Դավթի Որդուն», ինչը նշանակում էր փառաբանություն և օրհնություն։

Հայ իրականության մեջ արմավենու ճյուղերի փոխարեն օգտագործվում են ուռենու ճյուղեր, որոնք վաղ գարնանը ծաղկում են և համարվում են նոր կյանքի, վերածննդի ու հույսի խորհրդանիշ։ Ծաղկազարդի օրը եկեղեցիներում կատարվում է ուռենու ճյուղերի օրհնության կարգը, որից հետո հավատացյալները դրանք տանում են իրենց տները՝ հավատալով, որ դրանք կբերեն խաղաղություն, առողջություն և Աստծո օրհնությունը ընտանիքին։

Ծաղկազարդը նաև երեխաների և երիտասարդների տոնն է։ Այդ օրը եկեղեցիներում կազմակերպվում են հատուկ արարողություններ, երգեցողություններ և երթեր, որոնց ընթացքում երեխաները մասնակցում են տոնական ուրախությանը։ Տոնը հիշեցնում է մանկական մաքրության, անկեղծ հավատքի և հոգևոր ուրախության կարևորությունը։

Այս տոնը ոչ միայն պատմական իրադարձության հիշատակ է, այլ նաև հոգևոր կոչ՝ մարդկանց սրտերը պատրաստելու Սուրբ Հարության մեծ խորհրդին։ Ծաղկազարդը մարդկանց հորդորում է ապրել սիրով, խոնարհությամբ և հավատքով՝ ընդունելով Քրիստոսին իրենց կյանքում, ինչպես երբեմնի ժողովուրդը Նրան ընդունեց Երուսաղեմում։