1․Գեղամը 2 օրում քայլելով հասավ իր տնից գյումրի։ Նա 3 օր մնաց գյումիրում իսկ հետ գալուց մարդկանց խցանում էր դրա պատճառով նա 8 ժամով ավելի երկար գնաց տուն։Քանի օր և ժամում հասա՞վ ։
Պատ՝․ 4օր 8ժ
2.Հարութը գնաց դպրոց։ Նա հասավ դպրոց 1ժամում իսկ հետ գալուց 3 անգամ ավելի երկար ժամանակում հասավ քանի ժամ տևեց գնալուն և գալու՞ն։
Պատ՝․4 ժ
3.Աշոտը գնեց 3կգ 55գ շաքարավազ և ալյուր 6կգ 78գ ։Որքան է կշռում ալյուրը և շաքարավազը միասին։
Պատ՝․ 11կգ 33գ
Daily Archives: October 27, 2025
Կրկեսը
Ուշադի՛ր կարդա տեքստը՝ ընգծելով դարձվածքները։

Բավական էր, որ կրկեսը գար մեր քաղաք, որ ես ու իմ հին ընկեր Ջոն , ինչպես ասում են, թոկից փախչեինք։ Ցանկապատերին ու ցուցափեղկերին կպցրած ազդագրերը տեսնելուն պես, մենք բոլորովին ձեռքից գնում էինք ու մեր ուսումն էլ բանի տեղ չէինք դնում։ Կրկեսը դեռ քաղաք չհասած՝ մենք արդեն խելքներս կորցնում էինք ու առավոտից իրիկուն նախ կայարանում ցցված նայում էինք, թե ինչպես են իջեցնում կենդանիներին, հետո ուղեկցում էինք առյուծի ու վագրերի վանդակները, հետո թափառելով կրկեսի շուրջ՝ փորձում շահել վարժեցնողների, բանվորների, ակրոբատների ու ծաղրածուների սիրտը։
Կրկեսը մեզ համար ամեն ինչ էր։ Այն արկած էր, վտանգ, ճանապարհ, շնորհք, անուրջներ, կատակ։ Մենք փղերի համար ջուր էինք քարշ տալիս ու հետո ոտքներս կախ գցում, որ գոնե թվար, թե ինչ-որ կապ ունենք այդ ամբողջ հրաշագործության հետ՝ ահռելի տաղավարը կանգնեցնելու, ամեն ինչ կարգի բերելու ու աշխարհ տեսածների պես սպասելու, որ հանդիսականները գան՝ քամուն տալու իրենց փողերը։ Այդ ամենը տևում էր ընդամենը մեկ օր․ երկրորդ օրը կրկեսը մեկնում էր։
Մի օր Ջոն տասը րոպե ուշացումով (մտնել) դասարան ու առանց իր ուշացումը բացատրելու՝ գոռաց․
-Հո չես գժվել Արամ, ինչ գործ ունես էստեղ: Կրկեսն արդեն եկել է:
Բոլորովին մտքիցս թռել էր: Ես վեր ցատկեցի ու դասարանից դուրս թռա, թեև գիտեի, որ դասերից բացակայելու համար պատժվելու եմ: Ամեն նման դեպքի համար հսկիչը մեզ մտրակի քսան հարված էր հասցնում և պահանջում էր, որ հարվածները ստանալիս շատ բարձր (չբղավել):
Հիմա կրկեսը նորից է եկել, մի ամբողջ տարի անցավ, նորից ապրիլ է, ու մենք միասին դասից (փախչել) կրկես ու գիտենք, թե դա ինչով է ավարտվելու:
Երբ մենք հասանք կրկեսի տեղը, մի երկու փոքրիկ վրան արդեն խփված էր, իսկ մեծ տաղավարը նոր էին կանգնեցնում: Մենք լուռ նայում էինք ու զմայլվում: Մեկ էլ հայտնվեց հսկիչը:
-Բռնվեցի՞ք, չարաճճիներ,-ասաց նա,-դե եկեք ինձ հետ:
-Մենք խոստացել ենք օգնել,-ասաց Ջոն,- ծածկը ձգենք թե չէ, անպայման (գալ)կգանք:
Մենք ամբողջ ուժով ձգում էինք պարանը: Վերջապես գործը հաջոցվեղ: Բայց մենք չգնացինք հսկիչի հետ: Մենք ծլկեցինք: Ջոն նետվեց մի կողմ, իսկ ես` մյուս, և հսկիչն ընկավ իմ ետևից: Մենք ծլկեցինք: Կրկեսի ժողովուրդը քիչ էր մնում ծիծաղից պայթեր: Ես հսկիչից փախա ու մնացի թաքնված այնքան, մինչև համոզվեցի, որ նա իր մեքենայով գնաց: Հաջորդ օրը, երբ գնացինք դպրոց, հսկիչն արդեն սպասում էր մեզ: Այս անգամ, սակայն, ծեծը թեթև էր: Ես ուղիղ երեսուն հարված հաշվեցի, բայց ոչ մեկը չէր ցավում: Մենք դասարան վերադարձանք սքանչելի տրամադրությամբ, որովհետև գիտեինք, որ այսուհետև ամեն ինչ լավ է լինելու… մինչև հաջորդ ապրիլ:
- Բացատրի՛ր դարձվածքները։
Թոկից փախչել – Դառնալ անսանձ
Ձեռքից գնալ- փչանալ
Խելքը կորցնել- անխելքանալ
Ոտքը կախ գցել- մի բան անել
Մտքից թռնել-մոռանալ
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
իջեցնում
փորձում
ընդամենը
երկրորդ
Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված և՛ եզակի և՛ հոգնակի թվով:
Հարված
Դաս
Բանվոր
Հսկիչ
Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ չեն:
Ահռելի-հսկայական
Սքանչելի-հիանալի
Թոկ-պարան
Կրկես-ծաղրածու
Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը` ըստ կազմության:
Քաղաք-պարզ բառ
Ճանապարհ-բարդ բառ
Ցուցափեղկ-հոդակապով բառ
Հանդիսական-ածանցավոր բառ
Տեքստում հանդիպող հետևյալ բառակապակցություններից ո՞րը դարձվածք չէ:
Թոկից փախչել
Ձեռքից գնալ
ցցված նայել
սիրտը շահել
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
Կրկես-գոյական
Թեթև-ածական
Համար-շաղկապ
Երկրորդ-թվական
Տեքստից դո՛ւրս գրիր այն նախադասությունները, որնց մեջ թվականներ կան:
Մի օր Ջոն տասը րոպե ուշացումով (մտնել) դասարան ու առանց իր ուշացումը բացատրելու՝ գոռաց․
Այդ ամենը տևում էր ընդամենը մեկ օր․ երկրորդ օրը կրկեսը մեկնում էր։
Ամեն նման դեպքի համար հսկիչը մեզ մտրակի քսան հարված էր հասցնում և պահանջում էր, որ հարվածները ստանալիս շատ բարձր (չբղավել):
Երբ մենք հասանք կրկեսի տեղը, մի երկու փոքրիկ վրան արդեն խփված էր, իսկ մեծ տաղավարը նոր էին կանգնեցնում:
Ես ուղիղ երեսուն հարված հաշվեցի, բայց ոչ մեկը չէր ցավում:
Փակագծերում տրված բայերը համապատասխանեցրո՛ւ նախադասությանը դեմքով և թվով:
Ամեն նման դեպքի համար հսկիչը մեզ մտրակի քսան հարված էր հասցնում և պահանջում էր, որ հարվածները ստանալիս շատ բարձր (չբղավենք):
Հիմա կրկեսը նորից է եկել, մի ամբողջ տարի անցավ, նորից ապրիլ է, ու մենք միասին դասից (փախչեցինք) կրկես ու գիտենք, թե դա ինչով է ավարտվելու:
-Մենք խոստացել ենք օգնել,-ասաց Ջոն,- ծածկը ձգենք թե չէ, անպայման (կգանք):