1. Կարդա՜ տեքստը և կատարի՜ր առաջադրանքները։
Տերևը դողում էր։ Նա հեռացել էր մայր ծառից։ Նա կծկվել էր հաստաբուն կաղնու փչակում։ Ճյուղն օրորվում էր և հարվածում փչակին։ Տերևը սարսափում էր։ Հանկարծ եկավ կատաղի քամին։ Քամին տերևին հանեց փչակից և տարավ հեռուները։ Տերևը հասավ լայնեզր ծով։ Ալեկոծ ծովում նա տարուբերվում էր և հանգստանալու տեղ էր փնտրում։
2. Տեքստից դու՜րս գրիր անծանոթ բառերը և օնլայն բառարանի օգնությամբ բացատրիր։
Ալեկոծ – ալեծածան
Տարուբերվել – տատանվել
Կծկվել – սեղմվել
3. Նշվածներից ո՞ր բառը բարդ բառ չէ։
հաստաբուն
փչակ
լայնեզր
ալեկոծ
4. Տեքստից դու՜րս բեր առաջին նախադասությունը ։ Ընդարձակի՜ր այդ նախադասությունը ինչպիսի՞ և որտե՞ղ հարցերը պահանջող երկրորդական անդամներով։
Տերևը դողում էր։
Դեղին տերևը դողում էր ծառի վրա։
5. Արտագրի՜ր երրորդ և հինգերորդ նախադասությունները` ստորոգյալները փոխարինելով հոմանիշ բայերով։
Տերևը վախենում էր։
Նա սեղմվել էր հաստաբուն կաղնու փչակում։
6. Արտագրի՜ր թավ և շեղ գրված նախադասությունները` փոխելով ստորոգյալներն այնպես, որ պատմվի ոչ թե անցյալում, այլ ներկայում կատարվող գործողությունների մասին։
Տերևը դողում է։
Նա հեռանում է մայր ծառից։
Հանկարծ գալիս է կատաղի քամին։
Քամին տանում է փչակից և տանում է հեռուներ։
7. Հետևյալ նախադասությունից դու՜րս գրիր այն բառերը, որոնցում ուղղագրական սխալ կա` ուղղելով սխալները։
Մի առավոտ, երփ բարցրացա մեր տան կտուրը` արևածաքը դիտելու, տեսա, որ գյուղի ճամբան ծածքվել է ձյունով ։
Մի առավոտ, երբ բարձրացա մեր տան կտուրը` արևածագը դիտելու, տեսա, որ գյուղի ճամփան ծածկվել է ձյունով ։