Թարգմանություներ

Ոսկեծամիկը և երեք արջուկները

Մի փոքրիկ գյուղում մի աղջիկ կար, որի անունը Ոսկեմազիկ էր։ Նա ուներ ոսկե մազեր։ Մի օր նա գնաց անտառ և մի տուն տեսավ: Տուկ – տուկ ո՞վ կա այստեղ։ Ոչ մեկ չպատասխանեց։Նա դուռը բացեց և սեղանին տեսավ երեք շիլա։ Ոսկեծամիկը կերավ առաջին շիլան։ Օ՜ այս շիլան շատ տաք է։ Հետո նա կերավ երկրորդ շիլան Օ՜ այս շիլան շատ սառն է։ Վերջում կերավ երրորդ շիլան ։ Ը՜մ, այս շիլան իմն է։ Նա կերավ ամանի միջի ամբողջ շիլան։ Հյուրասենյակում  Ոսկեծամիկը տեսավ երեք աթոռ։ Նա նստեց առաջին աթոռին։ Օ՜ այս աթոռը շատ մեծ է։ Հետո նա նստեց երկրորդ աթոռին։ Օ՜ այս աթոռն էլ է մեծ։ Վերջապես նա նստեց երրորդ աթոռին Ահ՜ այս աթոռը հենց իմն է։ Բայց աթոռը ջարդվեց։ Ոսկեծամիկը բարձրացավ վեր։ Նա պառկեց առաջին մահճակալին։ Այս մահճակալը շատ մեծ էր։Նա պառկեց երկրորդ մարհակալին որը շատ փափուկ էր։Վերջապես նա պառկեց երկրորդ մահճակալին, այս մահճակալը շատ լավ էր։ Ոսկեծամիկը քնեց։ Որոշ ժամանակ անց արջուկները եկան տուն։ Հայր արջը, մայր արջը և փոքրիկ արջը։ Երեք արջերն էլ նայեցին սեղանին։ Ինչ – որ մեկը  կերել է իմ շիլան, դատարկ է այս, – ասում է հայր արջը։ – Ինչ – որ մեկը նույնպես կերել է իմ շիլան, – ասում է մայր արջը։ – Ինչ – որ մեկը նույնպես կերել է իմ ամբողջ շիլան, – ասում է քոթոթը։ Երեք արջերը գնացին հյուրասենյակ։-Ինչ-որ մեկը նստել է իմ աթոռին,- ասաց հայր արջը։– Ինչ-որ մեկը նույնպես  նստել էր իմ աթոռին, ասաց մայր արջը։ – Ինչ – որ մեկը կոտրել է իմ աթոռը, – ասաց քոթոթը։ Երեք արջերը բարձրացան վերև։ 

– Ինչ – որ մեկը պառկել է իմ մահճակալին – ասաց հայր արջը։
– Ինչ – որ մեկը նույնպես պառկել է իմ մահճակալին, – ասաց մայր արջը։
– Ինչ – որ մեկը պառկել է նա դեռ այստեղ է, – ասաց քոթոթը։

Ոսկեծամիկը արթնացավ և տեսավ երեք արջերին։

Աաաա՜ , – բղավեց նա և դուրս վազեց։

Նա էլ երբեք չվերադարձավ անտառ։