Չարաճճի քամին

Փոքրիկ, չարաճճի քամին չէր սիրում, որ ամեն ինչ անշարժ լիներ։ Նա մտածում էր, որ շարժումն ավելի լավ է, քան անշարժությունը։

-Ես սիրում եմ, որ շուրջս ամեն ինչ շարժվում է,- ասաց նա իր մայրիկին։

Իսկ մայրիկը համաձայն էր, բայց արգելեց փոքրիկ քամուն փչել։

-Չի՛ կարելի, հիմա քնելու ժամն է, — ասաց մայրիկը։

Երբ մայրիկը քնած էր, փոքրիկ քամին ճոճանակ կապեց ամպերից ու ճոճվեց։

Ամպերը լաց եղան։

-Դու ծանր ես քամի, այդպես մի ճոճվիր,- խնդրեցին ամպերը։

Եվ այնքան լաց եղան, մինչև ցամաքեցին, վերջացան։ Ճոճանակը պոկվեց, իսկ քամին ցած ընկավ։ Մայրիկն աղմուկից արթնացավ ու բարկացավ։ Մայրիկի բարկությունից ծառերի ճյուղերը սկսեցին արագությամբ շարժվել՝ ճոճվել ու ճոճվել։ Շուրջն ամեն ինչ քշվեց, ցիրուցան եղավ։

Մայրիկը գտավ իր փոքրիկ քամուն ու տուն տարավ։ Իսկ ծառերն ուրախացան։

Առաջադրանքեր
1․
 Բնութագրի՛ր քամուն մի քանի բառով, նկարիր չարաճճի քամուն, անուն տուր նրան։

Քամին չարաճճի էր և փոքրիկ։


2․ Ի՞նչ ես կարծում, քամին որտե՞ղ է ապրում։

Ես կարծում եմ, որ քամին ապրում է երկնքում ։


3․ Ընդարձակիր նախադասությունները՝ ավելացնելով լրացումներ․

«Մայրիկը բարկացավ»։ Բարձրահասակ մայրիկը ուժեղ բարկացավ առավոտյան։

«Ճոճանակը պոկվեց»։ ժանգոտած ճոճանակը կտրուկ պոկվեց հրապարակում

4․ Գրիր այս պատմվածքի շարունակությունը փոքրիկ պատմություն հորինելով․․․․


Մայրիկը շատ բարկացավ փոքրիկ քամու վրա։ ԵՎ ասաց.

-Ինչո՞ւ ես առանց հարցնելու դուրս եկել ։

Փոքրիկ քամին ասաց․

– Ես ուզում էի ամեն -ամեն ինչ շարժվեր։

Մայրիկը պատասխանեց․

– Եթե ուզում ես ամեն ինչ շարժվեն ,պետք է ճիշտ ժամին գնաս՝ անձրևոտ ժամին և ձնոտ ժամին։

ABOUT MY FRIENDS

     Good afternoon, dear friends!

     I want to tell you about my friends. I am very friendly and I have got many friends. My best friends are Lana and Nataly. They are my classmates. They are very kind, nice and active girls. We like to play and chat together. They study well. I like them very much.

Vocabulary

Friendly-ընկերասեր

Best friend-լավագույն ընկեր

Classmates-համադասարանցի

Kind-բարի

Nice-գեղեցիկ

Active-շարժուն

Together-միասին

Chat-զրուցել

   Answer the question

  1. Have you got many friends?

    I am very friendly and I have got many friends.

  2. Who is your best friend?

    ­­­ My best friends are Avet, Alen, Artush, Arthur

  3. What do you like to do together?



    We like to play chat together.