ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

147258

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:

23․04․2025

Առաջադրանքներ
1. Կատարիր գործողությունները․
12 կմ 450մ + 44 կմ 650 մ — 11 կմ 305 մ = 45կմ 795մ
24 դմ 8 սմ + 13 դմ 6 սմ — 5 դմ 8 սմ = 32 դմ 6 սմ
11 ժ 28 ր — 3 ժ 42 ր — 3 ժ 40 ր = 4 ժ 6 ր

2. Գտիր 50 -ի 1/10 -ը = 5

3. Գտիր 120 — ի 3/4 -ը = 90

4. Գտիր 100 -ի 10 %- ը =100×10 /100= 10

5. Գտիր 100-ի 30 %- ը =100×30 / 100 = 30

6. Երեք տակառում կա 480 լ ջուր։ I և II տակառներում կա 300 լ, իսկ II և III տակառներում՝ 320 լ ջուր։ Որքա՞ն ջուր կա տակառներից յուրաքանչյուրում։

480 – 300 = 180 III
320-180=140 II
300 – 140 = 160|



160 |
140||
180|||

7. 25 մ երկարությամբ մետաղալարից 2 մ երկարությամբ քանի՞ օղ կարելի է պատրաստել։
25 : 2 = 12

12 օղ

Մայրենի նախադասություն

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Գարունը եկավ։ Արևը ժպտում է երկնքից։ Օդը լցվել է գարնանային բուրմունքով։ Ձյունը հալչում է։ Սարերից հոսում են պղտոր առվակները, քչքչում են հորդարատ գետակները։ Ուռենին ծաղկել է թավ բողբոջներով։ Տեղ – տեղ երևում են նորածիլ խոտերը։ Թռչունները ուրախ երգով ողջունում են ծաղկառատ գարունը։


2.Տեքստից դո՛ւրս գրիր պարզ համառոտ նախադասությունները (միայն ենթակայից և ստորոգյալից կազմված)։

Գարունը եկավ, Ձյունը հալչում է։

3. Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը: Նշի՛ր ենթական և ստորոգյալը։


Թռչունները ուրախ երգով ողջունում են ծառկառատ գարունը։

4․ Տեքստից դո՛ւրս գրել երեք գոյական, երեք ածական և երեք բայ։

Գոյական –Արև , սար, երկինք

Ածական –ծաղկազարդ, հորդարատ, գարնանային

Բայ – եկավ, հոսում են , ժպտում է

5. Տեքստից դո՛ւրս գրել հոգնակի թվով գործածված գոյականները:

Սարերից, առվակները, գետակներ, բողբոջներով, խոտերը, թռչուններ,

6. Գրել բառերի հոմանիշները:

թավ — խիտ

ուրախ —զվարթ

բուրմունք —բույր

պղտոր —կեղտոտ

հորդառատ —առատ

ողջունել —բարևել

7. Գրել բառերի տեսակները (ըստ կազմության)

հորդառատ — բարդ

ծաղկառատ —բարդ

գարնանային —ածանցավոր

նորածիլ —բարդ

8. Արևը ժպտում է աշխարհին նախադասությանը ուրախ բառն ավելացնել այնպես, որ

ա. արևը լինի ուրախ Ուրախ արևը ժպտում է աշխարհին

բ. ժպտալը լինի ուրախ Արևը ուրախ ժպտում է։

գ. աշխարհը լինի ուրախ  Արևը ժպտում է ուրախ աշխարհին։

9. Թռչունները ողջունում են գարնանը նախադասությանը զվարթ բառն ավելացնել այնպես, որ

ա. թռչունները լինեն զվարթ Զվարթ թռչունները ողջունում են գարնանը

բ. ողջունելը լինի զվարթ Թռչունները զվարթ ողջունում են գարնանը