
Մրջյուններն աշխարհի ամենազարմանալի արարածներից են: Մրջյունների աշխարհում գործող հասարակական կարգը ամենից շատն է հիշեցնում մարդկային հասարակությունը: Մրջյունները ամենահին միջատներից են: Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ: Մրջյունների ուղեղը՝ մարմնի հետ հարաբերության մեջ, ամենամեծն է բոլոր միջատների ուղեղներից: Նրանք կարող են բարձրացնել իրենց քաշից հարյուր անգամ ավելի ծանր բեռներ: Մրջյունները նաև երբեք չեն քնում: Նրանք ամենակեր են. ինչ ասես որ չեն բերում իրենց մրջնանոց: Որոշ մրջյուններ կարող են ջրի տակ մնալ մինչև չորս օր, իսկ երբ նրանց հանեն և տեղափոխեն չոր տեղ, որոշ ժամանակ անց նրանք կկենդանանան և իրենց կպահեն այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել: Նրանք կարող են նաև ճզմված մնալ մեկ կգ քաշով ապակիների միջև այնքան անշարժ, ասես չեն էլ շնչում: Բայց բավական է հեռացնել ծանրությունը և նրանք կրկին իրենց հրաշալի կզգան:
Մրջյունների թագուհիների ողջ բան ու գործը ձվադրելն է: Ձվիկներին նրանք հետո չեն էլ մոտենում, դրանց մասին հոգում են աշխատավոր մրջյունները, պաշտպանում են հարձակումներից ու նաև կերակրում: Այո, այո, մրջյունների ձվերը սնվելու և աճելու հատկություն ունեն: Փոքրիկ ձվերը դեռ չեն պարունակում այնքան սննդարար նյութեր, որքան անհրաժեշտ է նոր մրջյունիկի լույս աշխարհ գալու համար: Այդ պատճառով էլ ձվիկների խնամակալները պարբերաբար լիզում են նրանց: Սննդարար նյութերը թափանցում են ձվերի մեջ և նրանք սկսում են մեծանալ:
Մրջյունները նաև շատ մաքրասեր են ու մաքրակենցաղ: Մրջնանոցներում կան հատուկ հավաքարար-մրջյուններ: Նրանց պարտականությունն է բնից դուրս տանել աղբն ու բոլոր անպետք բաները: Յուրաքանչյուր մրջնանոց իր յուրահատուկ հոտն ունի: Հենց դրա շնորհիվ էլ մրջյուններն անմիջապես գլխի են ընկնում, երբ իրենց «օջախ» անծանոթ մրջյուն է մտնում: Մրջյունները երկու ստամոքս ունեն: Մեկը իրենց «անձնական օգտագործման» համար, մյուսը՝ իրենց պաշարով մյուս մրջյունների հետ կիսվելու համար:
Մրջյունները ունեն պատժելու իրենց ձևերը: Եթե առողջ ու աշխատունակ մրջյունը մի քանի անգամ «գործից» վերադառնում է առանց պաշարի, նրան մահապատժի են ենթարկում: Բայց փոխարենը նրանք մեծ հոգատարությամբ են վերաբերվում և կերակրում են արդեն ծերացած ու աշխատելու անընդունակ մրջյուններին:
Պետք է իմանալ նաև, որ ոչ բոլոր մրջյուններն են աշխատասեր: Նրանց մեջ նաև ծույլիկներ են հանդիպում: Աշխատասերները կազմում են 80%-ը: Գիտնականները նաև հետաքրքիր մի փորձ են կատարել: Երկար ժամանակ հետևելով մի խումբ մրջյունների վարքին՝ նրանք առանձնացրել են աշխատասերների մի մասը: Առաջին խմբում իրավիճակն այս դեպքում էլ չի փոխվել: Ծույլիկներն այդպես էլ չեն սկսել աշխատել, իսկ աշխատասերները գործի են անցել կրկնակի եռանդով:
Տեքստային աշխատանք
1 .Ուշադի՛ր կարդա տեքստը և դո՛ւրս գրիր մրջյունների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
Որոշ մրջյուններ կարող են ջրի տակ մնալ մինչև չորս օր, իսկ երբ նրանց հանեն և տեղափոխեն չոր տեղ, որոշ ժամանակ անց նրանք կկենդանանան և իրենց կպահեն այնպես, ասես ոչինչ էլ չի պատահել:
Մրջյունները երկու ստամոքս ունեն: Մեկը իրենց «անձնական օգտագործման» համար, մյուսը՝ իրենց պաշարով մյուս մրջյունների հետ կիսվելու համար:
2. Ի՞նչ են հայտնաբերել հնագետները, մրջյուններին ուսումնասիրելիս։
Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ: Մրջյունների ուղեղը՝ մարմնի հետ հարաբերության մեջ, ամենամեծն է բոլոր միջատների ուղեղներից:
3. Ո՞րն է մրջյուն թագուհու հիմնական բան ու գործը։
Մրջյունների թագուհիների ողջ բան ու գործը ձվադրելն է:
4. Ովքե՞ր են հոգ տանում մրջնաձվիկների համար։ Տեքստից առանձնացրո՛ւ այդ մասին պատմող հատվածը։
Ձվիկներին նրանք հետո չեն էլ մոտենում, դրանց մասին հոգում են աշխատավոր մրջյունները, պաշտպանում են հարձակումներից ու նաև կերակրում:
5. Ինչպե՞ս են վարվում մրջյունները, առանց պաշարի մրջնանոց վերադարձած առողջ ու աշխատունակ մրջյունի հետ։
Մրջյունները ունեն պատժելու իրենց ձևերը: Եթե առողջ ու աշխատունակ մրջյունը մի քանի անգամ «գործից» վերադառնում է առանց պաշարի, նրան մահապատժի են ենթարկում:
6. Քանի՞ տոկոս են կազմում մրջնանոցում բնակվող աշխատասեր մրջյունները։
Պետք է իմանալ նաև, որ ոչ բոլոր մրջյուններն են աշխատասեր: Նրանց մեջ նաև ծույլիկներ են հանդիպում: Աշխատասերները կազմում են 80%-ը:
7. Հետևելով մրջյունների վարքին գիտնականներն ի՞նչ են պարզել։
Գիտնականները նաև հետաքրքիր մի փորձ են կատարել: Երկար ժամանակ հետևելով մի խումբ մրջյունների վարքին՝ նրանք առանձնացրել են աշխատասերների մի մասը: Առաջին խմբում իրավիճակն այս դեպքում էլ չի փոխվել: Ծույլիկներն այդպես էլ չեն սկսել աշխատել, իսկ աշխատասերները գործի են անցել կրկնակի եռանդով:
Բառային աշխատանք
1.Տեքսիտց դո՛ւրս գրիր այն նախադասությունները, որտեղ թվականներ կան։
Հնագետները հայտնաբերել են ավելի քան հարյուր միլիոն տարի առաջ ապրած մրջյունների քարացած մարմիններ:
Աշխատասերները կազմում են 80%-ը:
2.Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերովող հինգ բառ։
մրջյուն
հոգատարությամբ
անընդունակ
փորձ
ձևերը
3.Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։
կենդանանա – ապրել
կրկին – նորից
յուրահատուկ – առանձնահատուկ
անծանոթ – անհայտ
4.Գրի՛ր կանաչով ընդգծված բառերի հականիշները։
տակ -վրա
հեռացնել – մոտեցնել
ծանրություն – թեթևություն
հետաքրքիր – ձանձրալի
5.Բացատրի՛ր դարձվածքները- գլխի ընկնել, գործի անցնել, լույս աշխարհ գալ։ Երկու դարձվածք էլ ի՛նքդ գրիր։
գլխի ընկնել– հասկանալ
գործի անցնել– սկսել
լույս աշխարհ գալ– ծնվել
գլուխ տալ – խոնարհվել
ձեռք առնել – ծաղրել
6. Տեքստից դո՛ւրս գրիր նշված գոյականները բնորոշ (ինչպիսի՞) հարցին պատասխանող բառերը։
աշխատասեր մրջյուն
ամենազարմանալի արարած
ամենահին միջատ
սննդարար նյութ
7. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ բառեր ավելացնելով։
Մրջյունները աշխատասեր , փոքր և ուժեղ միջատներ են։
8. Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր, թե ի՞նչ հարցի է պատասխանում
Աշխատասեր- ինչպիսի
մրջյուն-ինչ
հետաքրքրասեր-ինչպիսի
մաքրասեր-ինչպիսի
ծույլիկ-ինչպիսի
միջատ-ինչ
աշխատել-ինչ անել
հրաշալի-ինչպիսի
ձվադրել-ինչ անել
9 Ո՞ր բառերի դիմաց է սխալ նշված դրա կազմությունը։
ամենազարմանալի-բարդ
մարդկային-ածանցավոր
մրջյունիկ-ածանցավոր
հասարակություն-պարզ
մաքրակենցաղ-բարդ
10 Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր, որոնք արտահայտված են ներկա ժամանակով։
հոգում են
ամենամեծն է
կարող են
ձվադրելն է
կերակրում են