- Կարդա՛ բանաստեղծությունը
Աշուն գիշեր
Ձյունիկ լուսին
Սարի ուսին,
Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ ժապավեն
Տվել բոցին։
Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան
Թռչելով
Օդի վրան:
- Բանաստեղծության ո՞ր տողերն են շուտասելուկի պես հնչում: Պատճենի՛ր այստեղ…
- Ձյունիկ լուսին
- Սարի ուսին
- Տրված բառերը գործածելով, շուտասելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:
Ծովի ծոցին կարմիր լոսին
Կարմիր լուսին սարի ուսին։
Ցության դեպքում, կարող ես մի քանի բառ էլ ինքդ ավելացնել: Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Շաղալեն
հողմեր
հերկել
Ինչպիսի՞ն է այս բանաստեղծության լուսինը: Նկարի՛ր ու նկարագրի՛ր նրան:
լուսինը ձյունիկ է։

- Փորձի՛ր բանաստեղծությունը երգելով / կոմիտասյան մեղեդային ռիթմով / ընթերցել :
- Լուսնին բնորոշող / ինչպիսի՞/ հարցին պատասխանող բառեր գրի՛ր:
կարմիր, մեծ,սպիտակ
- Բանաստեղծության մեջ եզակի թվով գործածված գոյականները ընդգծի՛ր կարմիրով, իսկ հոգնակի թվով գործածվածները՝ կանաչով:
- Դուրս գրի՛ր գործողություն ցույց տվող բառերը /բայերը/ և դրանցով աշնանային նախադասություններ կազմի՛ր:
Տվել
Դառել
երգելով
Թռչելով
Ընկերս տվել է ինձ աշնանային տերևներ։
Աշնանը ծառերը դարձել են անտերև։
Քամին երգում է ծառերի տակ։
Տերևները քամուց թռչելով կորան գնացին։
- Օրվա ո՞ր պահն է ներկայացված այս բանաստեղծության մեջ: Ի՞նչը քեզ հուշեց:
Գիշեր է, որովհետև լուսին կա բանաստեղծության մեջ։
Տնային առաջադրանք
- Կարդա՛ շուտասելուկներդ և ձայնագրի՛ր:
- Մրցի՛ր ընտանիքիդ անդամների հետ. տեսնենք ո՞վ ավելի շատ շուտասելուկներ կհորինի և ավելի արագ կկարդա: Փորձի՛ր ձայնագրել նաև ընտանիքիդ անդամներին:
- Ի՞նչ գիտես լուսնի մասին: Պատմի՛ր : /Հանրագիտարանից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ կամ ավանդապատումներ հայթայթիր լուսնի մասին/ Կարդա՛ հղումով
- Լուսնի մասին հանելուկներ հորինի՛ր և մուտքագրի՛ր:
- Հիմա լուսնին հարցեր գրի՛ր :
Կարող ես այսպես սկսել….
–Ա՛յ, լուսին……..